Բաքուն պատրաստվում է «սև ցուցակում» ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց


Բաքուն պատրաստվում է «սև ցուցակում» ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց
Հոկտեմբեր 8 16:20 2018

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի մի շարք քաղաքացիների Արցախ այցելության համար «սև ցուցակում» կընդգրկի: Այդ մասին, minval.az-ի փոխանցմամբ, նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Այստեղ նշված է, որ ԱԳՆ-ն ուսումնասիրում է ՌԴ քաղաքացիների խմբի կողմից Արցախ այցելելու մասին տեղեկությունը:

Անհրաժեշտ հաստատումից հետո որոշում կընդունվի նրանց անունները «սև ցուցակում» ընդգրկելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչներն այցելել էին Արցախ: Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: