Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել


Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հոկտեմբեր 8 12:27 2018

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նա այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլեւս չեմ հանդիսանում Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը: Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես եւ ՀՀ սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավական ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն»,-ասված է գրառման մեջ: