Քաղաքացիների 81%-ը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը. Gallup


Քաղաքացիների 81%-ը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը. Gallup
Մարտ 6 12:16 2017

Հարցումներին մասնակցած ՀՀ քաղաքացիների 81%-ը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ասել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով անցկացրած հարցման արդյունքներ:

«Կարեն Կարապետյանի գործունեությունը լիովին դրական է գնահատում հարցվողների 22,4%-ը, ավելի շուտ դրական՝ 58,6%-ը, ընդհանրապես բացասական՝ 3,8%-ը: Այսպիսով, 81%-ը ընդհանուր առմամբ դրական է գնահատում վարչապետի գործելաոճը», - ասել է Արամ Նավասարդյանը:

Հարցին՝ կցանկանա՞ն, որ խորհրդարանական ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը շարունակի լինել վարչապետ, հարցվողների 34,6%-ը պատասխանել է՝ «միանշանակ այո»:

«Եվս 47,6%-ը պատասխանել է «ավելի շուտ այո»: Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքացիների 82,2%-ը դրական է պատասխանել», - ասսել է Արամ Նավասարդյանը:

Հարցումն անցկացվել է 1146 քաղաքացիների շրջանում՝ փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ մարզերում և Երևանում: