Երևանին պետք է կանացի հոգատարություն և կանացի խստություն: Այս տեսակետին է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Ինչպե՞ս է ընթանում նախընտրական քարոզարշավը, ի՞նչ խնդիրների է հանդիպել ԲՀԿ-ի թեկնածուն եւ ինչպես է գնահատում իր շանսերը։ Քաղաքապետի թեկնածուն դրական ու բացասական երեւույթների, անձնական ու քաղաքական կյանքի մանրամասներով։ Armday.am-ի «Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրը քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն է։
Տիկին Զոհրաբյան նախընտրական քարոզարշավը գրեթե ավարտվում է, ինչպես ե՞ք գնահատում քարոզարշավը։
-Ես քարոզարշավը երկու կոմպոնենտի կբաժանեմ։ Քանի, որ ես լավատես եմ, սկսեմ լավից։ Առաջին անգամ մենք տեսնում ենք ընտրական պրոցես, քարոզարշավ, որտեղ չի կիրառվում վարչական ռեսուրս, որտեղ չկա ընտրակաշառք։ Ինչքան էլ ասեն ձմեռային դուբլյոնկայով, 40 աստիճան շոգին ձմեռային դուբլյոնկայով մարդու նկար քցեն նիվայի, կամ լադայի մեջ, վալինկեկով, ձմեռային տաք շուբով եւ ասեն, տեսեք ժողովուրդ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, ինչքան էլ տիկին Անահիտ Բախշյանը ոգեւորված բղավի, վայ տեսեք, հարգարժան տիկին Բախշյան դուք պատկերացնում եք այսօր մեկը դուբլյոնկայով եւ ասենք Երեւանի փողոցներով քայլի։ Աբսուրդի ժանրից ինչքան էլ նման հայտարարություններ եղան, ի դեպ ասեմ, որ մենք հետեւողական ենք լինելու, ես նորից դիմում եմ ոստիկանապետին գնալ այդ բոլոր հայտարարությունների հետեւից, չեք կարող ապացուցել։ Մեկ անկեղծ բան ասեմ, տարածքային կառույցներն ասում են լավ գոնե սուրճի, թեյի գումար կարող եք ուղարկել, ասեցինք չէ մենք սուրճն ու թեյը կառնենք կբերենք, գումար չենք տա։ Ավելին իմ բարեկամներից մեկը Շվեցարիայից զանգեց ասեց հիմա այնպիսի տեղ եմ, որ չեմ կարող իմ բարեկամուհուն 75 հազար դրամ գումար փոխանցել՝ քիմայի համար կարող ես տալ, ուրեմն զանգել եմ բոլոր իմ լրագրող գործընկերներին ասել եմ, որ տեղեկացնում եմ ձեզ կես ժամից Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց իմ օգնականը այդ տիկնոջը կհանձնի գումարը, քանի որ հատուկ ծառայությունները մեր բոլորի հետեւից ման են գալիս, ես խնդրում եմ զգոն լինել։ Անհարմար զգացի իմ ծանոթին մերժել, հնարավոր է մտածի չեմ ուզում այդ գումարը տա։ Առաջին անգամ մենք գործ ենք ունենալու ընտրողի ազատ կամարտահայտման հետ։
Իսկ վատը ո՞րն էր Ձեր գնահատմամբ։
-Դա ահասարսուռ էր։ Քիչ առաջ զրուցեցի ՄԻՊ-ի հետ, կլինի նրանց հայտարարությունը եւ ինքը մեծապես մտահոգված էր կոնկրետ իմ հանդեպ սոցիալական ցանցերում ատելության, ագրեսիայի քարոզի նկատմամբ։ Ի դեպ ես երեկ լսում էի «Իմ քայլը» դաշինքի ինչ-որ թեկնածու, չորրորդ համարն էր կին թեկնածու , ասում էր ինձ համար անհասկանալի չէ, թե ինչպես կարող է կինը տղամարդուն ասի արի բանավիճենք։ Նախ այստեղ կին- տղամարդ հարթություն չէ, այստեղ ընտրապայքար է։ Ես որպես թեկնածու նրան հրավիրել եմ բանավեճի, կրկնում եմ իր համար նախընտրելի բովանդակությամբ քննարկման, ուզում է քաղաքական, տնտեսական, ուզում է արտաքին քաղաքական։ Առաջարկում եմ բանավիճել իրեն հոգեհարազատ թեմայով՝ մշակույթ, եւ այն ինչ ինքը ներկայացնում է (նկատի ունի Հայկ Մարությանին), եւ եթե ոմանք նրա ներկայացրածը համարում են մշակույթ, ես դա համարում եմ սերնդապղծություն, «Սուպեր մամաները», «Ազիզյանները»։
Քաղաքապետի մյուս թեկնածուների հետ բանավիճելու առաջարկին Հայկ Մարությանը կողմ է։ Համաձայն ե՞ք այս կերպ մասնակցել բանավեճին։
-Այսօր, երբ որ Հանրային ՀԸ-ից զանգում եւ ասում են, եթե տիկին Զոհրաբյանը 12 թեկնածուների ֆորմատին չհամաձայնի, մենք դատարկ աթոռ ենք դնելու, հարգարժան Հանրային ՀԸ իմ գործընկերներ, ուզում եք դատարկ աթոռ դրեք, ուզում եք բազկաթոռ դրեք, ինձ համար արդեն որպես լրագրողի հասկանալի չէ, թե մենք այդքանով հավաքվելու ինչ ենք անելու, թե ամեն մեկս մի երկու րոպե մեր ծրագրերն ենք ներկայացնելու, ապա դրա համար շատ ավելի ճկուն, մոտիկ ֆորմատներ կան, դա երեւանցիների հետ հանդիպումն է, եւ ես չեմ պատրաստվում առաջնորդվել Հայկ Մարությանի թելադրած ձեւաչափով, եւ թելադրած օրակարգով։ Ես կբանավիճեմ միայն նրա հետ, մեծագույն հարգանք ունենալով մնացած թեկնածուների հանդեպ։ Ինչու միայն իրա հետ, որովհետեւ միայն ինքն է ասել, մեր դեմ խաղ չկա, միայն ինքն է ասել սեւերի- սպիտակների վտանգավոր թեզը, միայն ինքն է հաղթանակ ենք տանելու։ Մյուս թեկնածուները իրենց պահել են ցիվիլ, եւ որեւէ մեկը չի թաքնվել իր առաջնորդի հետեւում, ինչպես դա արել է այդ թեկնածուն, որովհետեւ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե ինքը ինչ-որ քվեներ շահի, իսկ շահելու, ապա դա հարյուր տոկոսով լինելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրվելիք քվեները։ Ագրեսիայի, ատելության առումով ես սա համարում եմ ամենաայլանդակ ընտրարշավը, որին ես երբեւէ ականատես եմ եղել, թե որպես լրագրող, թե որպես պատգամավոր։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն՝ չորրորդ համարն ասում է կանացի չէ, երբ հրավիրում են բանավեճի։ Նախ, ես որեւէ մեկին խորհուրդ չեմ տա կասկածել իմ կանացիության վրա, որովհետեւ դա առնվազն զավեշտ է։ Այդ տիկնոջը բարեկամաբար հորդորում եմ կարդալ, թե իրենց համակիրների գրառումները, որոնք արվել են իմ հասցեին։ Հարգելի չորրորդ համար, երբ որ դուք ինձ կանացիության դասեր եք տալիս, հորդորում եմ Ձեզ ծանոթանալ ձեր սփյուռքի, ձեր քվոտայով նշանակված նախարարի ենթակայությամբ աշխատող ոմն Անուշ Լալայան գրառմանը, ով իր ֆեյսբուքյան էջում հարբած խուլիգան «մուժիկի» հայհոյանքներ է հասցրել անձնապես ինձ։ Այդ գրառման հեղինակին տեղեկացնեմ, որ ինքը իրավական դաշտում է պատասխան տալու, ինչպես նաեւ նախարարի վարորդը, ով նորից հարբած խուլիգան «մուժիկի» հայհոյանքներ է տվել։ Այս բոլորը ուղարկվել է։ Երբ, որ իմ կողմից շատ հարգված Նիկոլ Փաշինյանը ասում էր չի կարող լինել նման․․․։
Միեւնույն ժամանակ վարչապետն ասաց, որ հետեւողական կլինի նման դեպքերի առնչությամբ։
-Ես շատ շնորհակալ կլինեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ նա հետեւողական լինի։ Ես հասկանում եմ, որ մամուլում տարբեր հրապարակումներ կան Սփյուռքի նախարարի մեծագույն զբաղվածության հարցով, մասնավորապես նոյեմբերի 17-ին գեյ պարատներին մասնակցելը, եւ նա ավելի շատ ժամանակ պետք է ծախսի հանրային մտահգությունները եւ մամուլի տեղեկությունները ես իհարկե ոչ մեկին չեմ մեղադրում, յուրաքանչյուր ոք ազատ է իր կողմնորոշման մեջ։ Հասկանում եմ հարգելիս շատ զբաղված եք, շատ ծանրաբեռնված եք, բայց պատասխան եք տալու նախարար եւ ենթականեր։ Պատասխան են տալու բոլոր նրանք, ովքեր իմ մահացած հոր, ով ինձ համար սրբություն է հասցեին վիրավորանքներ գրելու, իմ անմեղ երեխայի հասցեին գրառումներ անողները։Մենք տիրապետում ենք ֆեյքերի ամբողջական ցանկին։ Եվ, երբ որ Նիկոլ Փաշիյանը փնտրում է զորացրված ՀՀԿ-ականների հետ կոֆե խմողներին, զորացրված Հանրապետականների հետ ամենաշատը կոֆե խմողները ձեր թիմակիցներն են, տվյալ դեպքում Աշոտ Սարգսյանը, ով ծագումով ղարաբաղցի է, եւ Սերժ Սարգսյանին մարմնի ամբողջ մասերով ծառայելուց հետո հիմա անցել է ձեր բանակ, կորդինացում է ձեր ֆեյքերի բանակը։ Զորացրված ՀՀԿ-ականների հետ կոֆե խմում է ձեր թեկնածուն։ Գիտեք անգամ խղճահարության արժանի չեն, այնքան ողորմելի են։
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես եք գնահատում Ձեր շանսերը։ «Իմ քայլը» դաշինքից հայտարարում են, որ ունեն մեծ շանսեր Երեանի կառավարումը միանձնյա ստանձնելու։
-Ես քիչ հավանական եմ համարում, որ որեւէ քաղաքական ուժ կարողանա հավաքել 40+ 1 տոկոս ձայն, որի արդյունքում բոնուսային համակարգը հաշվի առնելով ձեւավորի միանձնյա քաղաքային իշխանություն։ Ես կարծում եմ, որ որեւէ ուժ չի հավաքի այդքան ձայն, մեծագույն հարգանք ունենալով բոլոր ուժերի նկատմամբ ես կարծում եմ, որ կլինի երեք ուժ Երեւանի ավագանինում։ Չորրորդը կարող է սահմանային անցնել, կամ չանցնել եւ կառաջանա ներսում կոալիցիաների հարց։ Չգիտեմ, ինչպես կզարգանան իրադարձությունները, կապրենք կտեսնենք։
Այդ դեպքում ԲՀԿ-ն «Իմ քայլը» դաշինքի կոալիցիա կկազմի՞։
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Երբ, որ դու քեզ սատարող բոլոր ուժերին հայտարարում ես սեւ, երբ բոլորիս վիրավորում ես, անընդհատ ժողովրդով սպառնալ, անկեղծ ասաց այստեղ մենք մտածելու բան ունենք։ Ես չեմ կարող ասել մի բան, որը ԲՀԿ-ում չի քննարկվել։
Եթե քաղաքապետ չընտրվեք, պատրաստ ե՞ք ավագանի աշխատել։
-Ես մեծ պոտենցիալ ունեմ քաղաքապետ աշխատելու, ես ինձ համարում եմ սկզբունքային, անկաշառ մարդ, ով կարող է մեծ ներդրումներ բերել Երևան՝ հաշվի առնելով իմ կապերը, հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի միջազգային կապերը, ես հիմա ձեզ ցույց տամ մի քանի արդեն բանակցված նախագծեր Երևանի համար, ահա աղբահանության համակարգ Երևանի համար, տրանսպորտի ներդրման հայեցակարգ Երևանի համար, Մարոկացի գործարարը մի ամբողջ պրոեկտ է ներկայացրել Երևանը ճոպանուղիների քաղաք դարձնելու և այլն։ Յուրաքանչյուր պրոյեկտի տակ դրված են հարյուր միլիոնավոր դոլլարներ և ես ցավ կզգամ, եթե մեԶ չտրվի հնարավորություն այս ամենը իրականացնելու համար, այս ամենը ներկայացնում է ոչ միայն Երևանի հիմնահարցերի լուծում, այլև տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծում, ինչի կարիքը օդի և ջրի պես կա։ Ես այսօր նաև կոչով դիմելու եմ, բացի մեր թեկնածուից մնացած թեկկնածուներին, կլինի րոպեներ անց իմ ֆեյսբուքյան էջում, հրավիրելու եմ, բոլոր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, միասնին կառավարել Երևանը, բացի մեկ թեկնածուից, որովհետև իրենցից յուրաքանչյուրի ծրագրում շատ հետաքրքիր լուծումներ կան, և մենք բերելու ենք ռեսուրսները, եթե իրենք դեմ չեն լինի իրենց լավ գաղափարները և ծրագրերը ես կոչ եմ անելու, որ միասին իրականացնենք, նաև ասեմ, որ մենք երբևէ չենք գնալու կուսակցական կառավարման, իրենց պրոֆեսիոնալ մասնագետներին մենք ներգրավելու ենք Երևանի կառավարման մեջ։ Ես չեմ ուզում կեղծավորություն անել և ասել, եթե չընտրվեցի քաղաքապետ, ես շարունակելու եմ աշխատել շարքային ավագանի, էդպես չի լինելու, որովհետև ես կարծում եմ, որ որպես պատգամավոր, ես կշարունակեմ իմ գործունեությունը, թե ՀՀ խորհրդարանում, թե Եվրոպական կառույցներում և շատ անելիքներ ունեմ, հիմա նայում եք իմ փաթեթը դրված է, փախստականների և միգրացիայիա հանձնաժողովի նիստի, որտեղ ես անդամ եմ, հոկտեմբերի 7-ին Ստրասբուրգում մեր նիստն է, մենք էնտեղ էլի լուրջ մարտահրավերներ ունենք, ես կարծում եմ ես մեծ անելիքներ ունեմ նաև այդ հարթակում, որպես պատգամավոր։
-Երևանին կանացի հոգատարություն, թե՞ տղամարդու խստություն է պետք։
-Երևանին պետք է կանացի հոգատարություն և կանացի խստություն, որովհետև իմ հիմնական կարգախոսն է, որ Երևանից այլևս որևէ մեկը մեկ լումա չի գողանալու, շատ ավելի խիստ եմ լինելու, շատ ավելի վճռական եմ լինելու, քան բոլոր տղամարդ թեկնածուները միասին վերցրած, թող որևէ մեկ չկասկածի։ Եթե օրինակ քաղաքապետն անկաշառ է, և ամենաանհեթեթ երազում կարող է մեկը մտածել, որ ինձ հնարավոր է կաշառել, ուզում եմ հարցնել, քաղաքային իշխանության մնացած օղակները, կամ վարչական շրջանների ղեկավարները էդ քանի՞ գլուխ ունեն, որ իրանք հանկարծ գնան անօրինակնության, ուրեմն իմ կարգախոսն է 0 հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, 0 հանդուրժողականություն անօրինականությանը։ Բոլոր տղամարդկանցից ավելի պինդ եմ, շատ ավելի հոգատար եմ լինելու, ինձ անընդհատ հետաքրքիր էր, թե ինչու՞ են հաշմանդամության սայլակները, կամ մանկական սայլակները այդքան դժվարությամբ բարձրանում թեքահարթակներով, խնդրեցի մեկից իր հաշմանդամության սայլակը, ինքս նստել եմ այդ հաշմանդամի սայլակին և Երևանի բոլոր թեքահարթակները փորձարկել եմ, խայտառակություն է Երիտասարդական մետրոյի թեքահարթակից գլխի վրա ընկա, մինջև հիմա ոտքերս վնասված է։ Զանգեցի «Փյունիկ» կազմակերպություն, խնդրեցի ինձ տրամադրել նախագիծը, թեքահարթակներն ինչ թեքության պետք է լինեն, և թեքահարթակները պետք է լինեն 7-10 աստիճան մաքսիմում, բայց գալիս գլխառադ են անում, 20-25 աստիճան թեքություն են տալիս, դրա համար ես չէի հասկանում ինչն է պրոբլեմը, և սա կարող է նկատել միայն կինը։ Իջել եմ Հրազադանի ձոր, ջրի փորձաքննություն եմ վերցրել, տարել եմ լաբորատորիա, բոլոր քաղցկեղածին ծանր մետաղները կան, հիմա նայում եք իմ սեղանին վիճակագրությունն է օդի, ջրի ախտոտվածության և քաղցկեղի աճի, ես ինքս դոնոր եմ և պարբերաբար արյուն եմ տալիս քաղցկեղով հիվանդ երեխաներին, և ես ցավ եմ ապրում, որ տեսնում եմ ինչպես են անընդհատ ավելանում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը։ Այս ամենը նաև Երևանի էկոլոգիական աղետի հետևանք է։ Ես ընդհանրապես չեմ հետևում հայհոյանքներին, որովհետև իմ կարծիքով դրանց կարող են հետևել միայն խեղված մարդիկ, որովհետև հաճույք են ստանում, ովքեր պրոբլեմներ ունեն սեռապաթոլոգիկ, բայց ինձ մի բան տվեցին, թե ո՞նց կարող է կինը այդքան տղամարդկային հատկություններ ունենալ, եթե չեմ սխալվում դա նրանց 4-րդ համարն էր, հարգելիս, եթե տղամարդիկ ձեռք են բերում այդքան կանացի հատկություններ, կանացի հագուստով ման են գալիս, ուրեմն կանայք ստիպված են լինում տղամարդու շատ հատկություններ ձեռք բերել, որպեսզի ցույց տան, թե ինչքան կանացի են ձեր շրջապատի տղամարդիկ, սա էլ ի պատասխան ձեր բարոյախրատական քարոզների։
Տիկին Զոհրաբյան ըստ Ձեզ, ու՞ր կտանի սև ու սպիտակի բաժանումը։
-Շատ վատ տեղ, սա ասում եմ ձեզ նաև, որպես լրագրող, ով տեսել է, թե ինչեր էին ասում ՀՀՇ-ի պարագլուխները, «մեր դեմ խաղ չկա», «ջախջախելու ենք։, հետո ՀՀԿ-ի պարագլուխները ասում էին «70 տոկոս խփելու ենք», Սերժ Սարգսյանի հայտնի կարգախոսը։ Երկիրը 20 և ավել տարի շարունակ կործանման է տարել հենց դա, իմ շատ սիրելի գործընկեր Նիկոլ Փաշինյանը իրավացիորեն պայքարում էր քաղաքական մենաշնորհների դեմ, որ որևէ քաղաքական ուժ մոնոպոլիա չունենա և կառավարությունում, և խորհրդարանում, և Երևանի ավագանիում, ես հիմա նայում եմ և զարմանում եմ, թե ինչպե՞ս է հիմա Նիկոլ Փաշինյանն անում անհնարը, ունենալու բոլոր տեղերում քաղաքական մենաշնորհ, ես հասկանում եմ իր լարվածությունը, որովհետև նա աշխատում է բոլորի փոխարեն, նաև նշանակված նախարարների փոխարեն, որոնց պրոֆեսիոնալիզմը տխուր վիճակում է, և հիմա ուզում եմ հարցնել, ինչու՞ եք ուզում անցկացնել մի թեկնածուի, ով Երևանը տանելու է կործանման։
Այս ամիսների ընթացքում, երբ փոխվեց իշխանությունը, ի՞նչն եք առանձնացնում, ի՞նչը փոխվեց Ձեզ համար կոնկրետ։
-Ես կարծում եմ շատ կարևոր բան, այլևս չկա դիկտատ իշխանության տարբեր ճյուղերին, ինձ շոկի ենթարկեց ձայնագրությունը, ես վստահ էի, որ նաև դատարանների վրա դիկտատ չկա, ես հիմա փորձում եմ հավատալ Նիկոլի և մյուսների պարզաբանմանը, որ դա չի եղել դատարաններին հրաման, բայց ամեն դեպքում ես տեսնում եմ ազատության շունչ, դա շատ կարևոր է, և ես շատ ցավ կապրեմ, որ այն վտանգավոր տենդենցները, որ հիմա արդեն սկսում է առարկայանալ, մեր դեմ խաղ չկա, որ փորձ արվի էս ժողովրդին, որ սկսեց հասկանալ, որ ինքը ստրուկ չէ, ընտրական պրոցեսներում իշխանության համար սյուբեկտ չէ, որի վրա կարելի է 10000 դրամ շաբաշ շպրտել և հետո ևս մոռանան, հասկանան, որ ապրում են շատ ավելի վատ դիկտատուրայի պայմաններում։ Երբ որ ես երեկ խոսում էի, մի լուսավոր ուսանողներից մեկի հետ, ով ինքն այս պայքարի առաջամարտիկներից էր եղել, և այդ ուսանողն արդեն վախվորած ասում է, սա ինչ դիկտատուրա է, ինչ ատելություն է, ես չեմ ցանկանում այդ երեխաների հույսը, լույսը և հավատը ի չիք դառնա, որովհետև դա կլինի էն ամենամեծ հարվածը էն կարևոր գործին, որը դուք, ժողովուրդը և մենք միասին արեցինք։
Քաղաքապետի թեկնածու առաջադրվելու որոշումն ինչպե՞ս ընդունվեց Ձեր մտերիմների շրջանում, կարող ե՞ք նշել ամենադրական և ամենաբացասական արձագանքը։
-Ամենադրականը ստացել եմ ինձ ճանաչող մարդկանցից, ովքեր ասեցին մենք քեզ աջակցելու ենք, ու դա անում ենք ոչ թե քո համար, այլ քեզ աջակցելու ենք Երևանի համար, գիտենք , որ իսկանդերի նման չես կանգնելու ու լուծելու ես խնդիրները։ Ամենամտահոգ արձագանքը մորս արձագանքն էր, որ ասեց, ես գիտեմ, որ դու ֆանատիկ ես, ինչ գործի մեջ մտնում ես ձգտում ես դա անել կարաելության մակարդակի, ես վախունում եմ քո առողջության համար։
Հարցազրույցի վերջում շարունակեք մեր մտքերը։
Մի օր ես։
-Իմ քաղաքական թիմի հետ որոշեցի առաջադրվել քաղաքապետի թեկնածու, և դա իմ մեջ վառեց աներևակայելի ֆանատիզմ, ես Երևանի ֆանատն եմ և ես ասում եմ, լինելու եմ ֆանտաստիկ քաղաքապետ։
Կյանքը մեկ օրում։
- Գժական է իմ կյանքը մեկ օրում, որովհետև մեկ օրվա մեջ ես հասցնում եմ լինել և՛ կալանավայրերում, և՛ վթարային շենքերում, և՛ շենքերի տանիքներում։ Մեկ օրվա մեջ ես հասցնում եմ ժամանակ հատկացնել իմ երեխային, իմ մերձավորներին, և մեկ օրվա մեջ ես հասցնում եմ կարդալ մի վեպ, որը նոր եմ սկսել, իռլանդական կաթոլիկ եկեղեցու հոգևորականի մասին և նրա զրույցը Աստծո հետ։
Տարիների ընթացքում։
-Ես ձեռք բերեցի իմաստություն, ես հասկացա, որ պետք չէ մարդկանցից պահանջել այն, ինչ դու ես ցանկանում, որ իրենք անեն, պետք չէ պահանջել փոխադարձ սեր, եթե դու սիրում ես, ուրեմն դու ամենաերջանիկ մարդն ես, մարդկանց արջև մի՛ դիր այն պահանջները, որոնք դու ուզում ես անեն, սիրիր նրանց այնպես ինչպես կան, մի բան չեմ ներում, դա դավաճանությունն է։
Իմ օրերի մեջ։
- Միշտ տեղ ունի իմ Սամվելը, որովհետև Սամվելն այնքան լույս տվեց ինձ, Սամվելը ինձ դարձրեց աշխարհի ամենաերջանիկ կինը, իմ օրը սկսվում է Սամվելով, իմ օրն ավարտվում է Սամվելի որևէ թարգմանություն կարդալով, որովհետև ես սիրում եմ և գնահատում եմ բոլոր կանանց, սակայն ինձ համարում եմ բացառիկ երջանիկ կին, որովհետև ինձ խելագարի նման սիրել է աշխարհի ամենահանճարեղ մարդկանցից մեկը։
Փայլակ Ֆահրադյան
Տաթեւ Այվազյան
Լուսանկարները՝ Տիգրան Մանուկյանի
Armday.am