Թբիլիսիում վթարից տուժածները տեղափոխվել են Հայաստան


Թբիլիսիում վթարից տուժածները տեղափոխվել են Հայաստան
Սեպտեմբեր 5 11:56 2018

Թբիլիսի քաղաքում օգոստոսի 20-ին վթարի հետևանքով տուժած և այնտեղ դեռևս բուժում ստացող ՀՀ երկու քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բրիգադի ուղեկցությամբ եւ մասնագետների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել տեղափոխությունը, ինչին հաջորդել է հրատապ վիրաբուժական միջամտություն:

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ մյուս հիվանդի վիճակը եւս ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հետագա բուժումը եւս կկազմակերպվի Հայաստանում:

Վթարից տուժածների հարազատները գերադասել են նրանց հետագա բուժումը կազմակերպել Հայաստանում, տեղափոխման կազմակերպչական հարցերը կարգավորվել են ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ: