Օգոստոսին «Զվարթնոցում» ուղեւորահոսքը ռեկորդային է եղել. օդանավակայաններում գրանցվել է 18.5 տոկոս աճ


Օգոստոսին «Զվարթնոցում» ուղեւորահոսքը ռեկորդային է եղել. օդանավակայաններում գրանցվել է 18.5 տոկոս աճ
Սեպտեմբեր 5 11:21 2018

2018թ. օգոստոսին ՀՀ երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղեւոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից հայտնում են, որ Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղեւոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսին գրանցված ուղեւորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329  665 ուղեւոր:

Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11 837 ուղեւոր:

Ի դեպ, «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: