Քաղաքացին օդաճնշիչ հրացանով անզգուշորեն կրակել ու վնասել է ոտքը


Քաղաքացին օդաճնշիչ հրացանով անզգուշորեն կրակել ու վնասել է ոտքը
Սեպտեմբեր 4 21:59 2018

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի օտար մարմին» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Հենրիկ Մ.-ն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Հենրիկ Մ.-ն իրենց բակում իր «ARAL MOD AR-449» տիպի օդաճնշիչ հրացանով անզգուշորեն կրակել ու վնասել է ոտքը:

Հենրիկ Մ.-ին տրվել է ԴԲՓ ուղեգիր: Հրացանն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: