Հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են ստուգումներ թունաքիմիկատների իրացման կետերում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ ՍԱՊԾ-ի պետի՝ այս տարի Հայաստան ներմուծվել է 273 առևտրային անվանմամբ թունաքիմիկատ՝ Չինաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Մեքսիկայից և այլ երկրներից։
2018-ին գրանցվել է 68 նոր առևտրային անվանմամբ թունաքիմիկատ։ Գեորգի Ավետիսյանը տեղեկացնում է նաև, որ ևս մեկ ապրանքային անվանում գտնվում է գրանցման փուլում, իսկ ներմուծված խմբաքանակը՝ մաքսային պահեստներում: