Խոշոր հրդեհ՝ Սյունիքում. կրակը տարածվում է Շիկահողի արգելավայրում


Խոշոր հրդեհ՝ Սյունիքում. կրակը տարածվում է Շիկահողի արգելավայրում
Սեպտեմբեր 4 16:49 2018

Այսօր ժամը 15։ 56–ին ԱԻՆ–ում  ահազանգ է ստացվել, որ հրդեհ  է բռնկվել Սյունիքի մարզի  Սրաշեն գյուղին հարակից խոտածածկ տարածքում։

ՀՀ ԱԻՆ–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ 

Տեղի բնակիչներից Սեյրան Ադամյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ կրակն առաջացել է 4 օր առաջ՝ Կովսականի հատվածում և հասել  մինչև Կապանի հարակից դաշտը։

Նա նշեց, որ հրդեհն արդեն տարածվել է Շիկահողի արգելավայրում:

«Կրակը փորչձում են մարել կամավորներ և գյուղացիներ, բայց միայն մարդկային ուժերով հնարավոր չէ մարել կրակը, հարկավոր է տեխնիկա՝ ուղղաթիռ»,–նշեց մեր զրուցակիցը։