Ընտանիքում ապրելն ու մեծանալը երեխայի հիմնարար իրավունքն է. Արման Թաթոյան


Ընտանիքում ապրելն ու մեծանալը երեխայի հիմնարար իրավունքն է. Արման Թաթոյան
Սեպտեմբեր 4 15:23 2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերում առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է լինի երեխայի լավագույն շահը, իսկ երեխայի կարևորագույն իրավունքներից է ընտանիքում ապրելու իրավունքը: Բոլորս պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի մանկատուն կամ այլ հաստատություն երեխայի տեղափոխվելըլինիվերջին, բացառիկմիջոց»,- ՀայաստանիուԲուլղարիայիկառավարություններիաջակցությամբ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ նշել է Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ երեխաները հայտնվում են հատուկ հաստատություններում սոցիալական վատ պայմանների, հաշմանդամություն ունենալու կամ այլ պատճառներով: Ու թեև վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի պակասում է մանկատներում ապրող երեխաների թիվը, սակայն դրան զուգահեռ առողջական խնդիրների պատճառով ավելանում է երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում: Այդ իմաստով անհրաժեշտ է փորձել ընտանիքների հետ աշխատել այնպես, որ հաստատություններում հայտնված երեխաները հեշտությամբ վերադառնան ընտանիքներ․ պետությունընախպետքէմիջոցներձեռնարկիընտանիքիհնարավորություններիզարգացմանուղղությամբ, հետոմիայնփակիայդհաստատությունները։

«Վերջերս հրապարակված «ՀՀ կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում մենք արձանագրել ենք, որ Հայաստանը նշյալ կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների թվում ունի մասնակի կատարված կամ չկատարված պարտավորություններ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանըկարևորել է այս ոլորտում միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության դերը։

Նա պատրաստակամություն է հայտնել երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ աշխատել շահագրգիռ կողմերի հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս Պաշտպանին վերապահվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։