Տարոն Մարգարյանը կհարցաքննվի «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով


Տարոն Մարգարյանը կհարցաքննվի «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով
Սեպտեմբեր 4 13:03 2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ «Երևան» հիմնադրամում չարաշահումների գործով հարցաքննվելու է նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է:

«Հարցաքննության օրը կորոշի քննչական խումբը: Քննչական խմբի ղեկավարը ինքը կորոշի, երբ կհրավիրի հարցաքննության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ՀՀ ԱԱԾ տնօրենը:

Նա հավելեց, որ նպատակահարմարությունը որոշում է քննչական խումբը, իսկ քննչական խմբի գործողություններին ինքը չի միջամտում: