Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում սեպտեմբերի 4-ին


Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում սեպտեմբերի 4-ին
Սեպտեմբեր 3 22:23 2018

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի ու Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: