Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ այժմ դեռ նոր քաղաքապետի ընտրությունների հետ կապված հարցումներ չեն արվել:
«Քանի որ հիմա դեռ ավագանին է ընտրում, մեզ նման պատվեր չի եղել, սակայն հիշում եմ` վերջին ընտրությունների ժամանակ անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ երևանցիների 60%-ը գոհ էր քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Գալիք ընտրությունների հետ կապված դեռ խմորումները շատ են լինելու, և դրա մասին խոսելը վաղ է»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: