Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ


Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
Սեպտեմբեր 3 19:01 2018
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:
 
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։

ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում  ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։