Armday.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի բնակիչները փակել են միջպետական ճանապարհն ու պահանջում են գյուղապետ, ՀՀԿ-ական Մհեր Մովսիսյանի հրաժարականը։ Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացնողներին դիմելով նշեցին, որ եթե ճանապարհը չբացվի, ապա իրենք կդիմեն օրենքով նախատեսված քայլերի։
Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ է տվել ցուցարարներին ճանապարհը բացելու համար։