Երթևեկության փոփոխություն՝ մայրաքաղաքում


Երթևեկության փոփոխություն՝ մայրաքաղաքում
Սեպտեմբեր 3 14:24 2018

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում:

Այսուհետ վերոնշյալ փողոցներից դեպի Աշտարակի խճուղի երթևեկությունն իրականացվելու է նոր կառուցված ճանապարհահատվածի ուղեանցի տակով, իսկ Աշտարակից դեպի Երևան՝ հին, գոյություն ունեցող իջատեղով: