Արագած լեռան լանջին դի է հայտնաբերվել, հայտնի է ինքնությունը


Արագած լեռան լանջին դի է հայտնաբերվել, հայտնի է ինքնությունը
Սեպտեմբեր 3 09:57 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քար»-ի լիճ տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

 

Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան հարավային գագաթի մոտակայքում՝ մոտ 3464 մ բարձրության վրա, հայտնաբերել են 66-ամյա Կ. Դ.-ի դին:

 

Փրկարարները դին իջեցրել են սարից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: