Սևանա լճի ափին դի է հայտնաբերվել


Սևանա լճի ափին դի է հայտնաբերվել
Սեպտեմբեր 2 11:14 2018

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի սկզբնամասում՝ Սևանա լճի ափին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզած քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: