Հայտարարվել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ


Հայտարարվել է ՀՀ տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման մրցույթ
Օգոստոս 29 13:32 2018
ՀՀ կառավարությունը որդեգրել է բոլոր ոլորտներում կառավարման և ծառայությունների մատուցման միասնական թվային միջավայր ստեղծելու քաղաքականություն՝ զարգացնելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները: 
 
Թվայնացման գործընթացի գլխավոր խնդիրներից մեկը հասանելի և պաշպանված ենթակառուցվածքների առկայությունն է, օգտվողների թվային հմտությունների բարձրացումը ու կիբերանվտանգության ապահովումը: 
 
Հասանելի և պաշպանված ենթակառուցվածքներ ապահովելու նպատակով ՀՀ-ում նախատեսվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան տվյալների պահոց, որը ձևավորելու է թվային համակարգերի և ծառայությունների տրամադրման միասնական չափորոշիչներ:
 
Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների պահոցի ստեղծման ծառայության գնման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է երկու փուլով գնման մրցույթ:
 
Գնման հայտերն ընդունվում եմ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 18-ը՝ ժամը 15:00-ն: Հայտի լրացման և ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37410590047 հեռախոսահամարով: