Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման հետեւանքով վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
ԲԿ-ից հայտնել են, որ Արման Մկրտումյանը ստացել է ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածք: Մկրտումյանի վերքերը մշակվել են եւ նա հրաժարվել է հոսպիտալացվել։