Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ ՀարությունյանըՎանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցներիտնօրենների և ուսուցիչների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այսհամատեքստում անդրադարձ է եղել մարզում իրականացվող համընդհանուր ներառական կրթությանը և դրանովպայմանավորված խնդիրներին։ Տնօրենները հետաքրքվել և մտահոգություն են հայտնել միասնականավարտական քննություններ անցկացնելու ԿԳ նախարարության նախաձեռնության վերաբերյալ։ Նախարարնընդգծել է, որ նպատակը կրթության արդյունքի գնահատումն է, և այս համատեքստում իրականության հետառերեսումը անխուսափելի է։ Հաջորդ քայլը, ըստ նախարարի, լինելու է վերլուծությունն ու որակի բարձրացմանըմիտված քայլերի իրագործումը։
Նկատի ունենալով, որ ԿԳ նախարարությունում վերջին օրերին ստացվել են ահազանգեր՝ նոր ուստարվամեկնարկով պայմանավորված դրամահավաքության վերաբերյալ, նախարար Ա. Հարությունյանը մեկ անգամ ևսհանձնարարել է՝ բացառել դրամահավաքի պարտադրանքը: Դպրոցների ներկայացուցիչներն էլ իրենց հերթինբազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնց գերակշիռ մասին նախարարը պատասխանել էտեղում և վստահեցրել, որ ուսումնասիրության ենթակա հարցերը պատասխան կստանան ավելի ուշ՝ դրանք ԿԳնախարարությունում քննարկելուց հետո:
