ՀՀ մշակույթի նախարարությունում խայտառակ իրավիճակ է. (լուսանկարներ)


ՀՀ մշակույթի նախարարությունում խայտառակ իրավիճակ է. (լուսանկարներ)
Օգոստոս 27 04:10 2018

ՀՀ մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ անուշադրության է մատնում ոլորտի խնդիրները։ Չնայած այն հանգամանքին, որ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ոլորտի մասնագետների մոտ դրական հույսեր էին առաջացնում, սակայն իրավիճակին փոփոխությունը հիասթափեցրել է շատերին։ Հասմիկ Պողոսյան, Արմեն Ամիրյան, այժմ արդեն Լիլիթ Մակունց, բոլոր այս նախարարները աչք փակեցին այն լայն հնարավորությունների վրա, որը կարող է տալ «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ն (WAPA):

Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց WAPA-ի նախագահ Արման Ղուկասյանը:« WAPAN 5-տարի շարունակ միջազգային հարթակներում հայտնի կազմակերպություն է, որն ամբողջ աշխարհում կազմակերպում է երգ ու պարի մրցույթ-փառատոններ: Այս տարիների ընթացքում հազարավոր  հյուրեր, մշակութային բարձրակարգ մասնագետներ են եկել Հայաստան, որոնց  համար մեր ասոցիացան իր միջոցներով ճանաչողական այցեր է կազմակերպել, իսկ Մշակույթի նախարարությունը մշտապես հրաժարվել է որևէ աջակցություն ցուցաբերել: Մենք անգամ ֆինանսական օգնություն չենք խնդրել, միայն խնդրել ենք փառատոնի համար դահլիճ տրամադրել կամ հյուրերի համար տրանսպորտ տրամադրել, որպեսզի զբոսաշրջային այց կազմակերպվի և  առավել մանրամասն ներկայացվի Հայաստանը, սակայն միշտ մերժում ենք ստացել»,-ասաց Արմանը:

WAPA-ի նախագահի խոսքով Հայաստանից դուրս բոլոր երկրներում իրենց միջոցառումները պետական մակարդակի են լինում , լուսաբանվում են  տեղի հեռուստատեսությունների կողմից,  իսկ Հայաստանում, անգամ մշակույթի նախարարության ներկայացուցիչ չի ներկա գտնվում: Արտերկրում իրականացվող միջոցառումների ժամանակ WAPA-ի շնորհիվ  պատկերացում են կազմում փոքրիկ, բայց տաղանդավոր մարդկանցով հարուստ Հայաստանի մասին:

«Այնպիսի տպավորություն է, որ  ՀՀ մշակույթի նախարարությունը  մեկ-երկու անունների հետ է աշխատում մշտապես: Դա վերաբերում է, հատկապես, պարի ոլորտին: Բոլոր աջակցությունները նույն անձինք ու կազմակերպություններն են ստանում, անգամ ուսանողները, ովքեր, կարելի է ասել դեռ ոչինչ չեն արել պարարվեստում,մեդալներ ու պատվոգրերը  են ստանում: Չեմ կարծում, թե պատվոգրերով գոնե ուշադրության արժանացնելը բյուջեի համար լուրջ  ծախս կլինի, փոխարենը՝ արտերկրի հյուրերը կհեռանան ավելի վառ տպավորություններով»-ընդգծեց Արման Ղուկասյանը:

Ստորև ներկայացնում ենք  ցանկ մինչև օգոստոսի վերջ WAPA-ի իրականացված միջոցառումների մասին:

*Ապրիլի 20 -ին Երևանում կազմակերպվել է Հայաստանի 3-րդ բաց առաջնությունը, որին մասնակցել են  շուրջ 1800 պարող: Մեկ օրում  ներկայացվել է 120 պարային համար: Հայստանի տարբեր մարզերց մասնակցել է 40 պարային խումբ :

*Ապրիլի 21-ին Հայաստանում առաջին անգամ  իրականացվել է Սպորտային պարերի Եվրոպայի բաց առաջնություն, որտեղ մասակցել են  500 պարող Հյասատանից և Վրաստանից:

*Մայիսի 7-ին Մոսկվայում կազմակերպվել է  «Կրասնայա զվեզդա» պարայի մրցույթը, որին մասնակցել է շուրջ 300 մասնակից Հայաստանից և Վրաստանից: Ժյուրիի կազմում  Հայաստանը ներկայացրել է  Դիանա Սուջյանը: Գևորգ Քեշիշյանը ներկայացրել է Ռուսաստանը:

*Մայիսի 24-28-ը Մալթայում արդեն 3-րդ անգամ տեղի է ունեցել «Arpeggio»  երգի մրցույթը: Մրցույթին ասոցիացիան ներկայացրել  էր  Մեգգի Բադիրյանին, ով 100 մասնակցի մեջ 2-րդ տեղ  է զբաղեցրել:

*Հունիսի 2-ին Երևանում  իրականացվել է համերգ -փառատոն, որտեղ 20 պարային խումբ մասնակցել է Հայաստանից:

*Երկու փուլով երկու  միջազգային փառատոն  է տեղի ունեցել  Վրաստանի  Բաթումի քաղաքում: «Սուպեր Սթար» փառատոնի ժամանակ մասնակցել են   մոտ 900 մասնակից Հայաստանից, Ուկրաինայից , Կիպրոսից, Ռուսատանից: Այն լինելու է ամենամյա:

*Հուլիսի սկզբին  տեղի է ունեցել «Կովկասի առաջնություն» 5-րդ հոբելյանական մրցույթը Հայաստանում: Մասնակցել են 1500 պարող տարբեր երկրներից:

* Դիլիջանում և Աբովյանում կազմակերպվել է առաջին «Արմենիա» միջազգային պարային փառատոնը:

*Օգոստոսի 16-ին  Փարիզում տեղի է ունեցել «Vive la France» միջազգային  մրցույթը, որին մասնակցել են 21 պետությունից ժամանած երգիչներ և պարողներ:

Նշենք,որ WAPA-ի բոլոր մրցույթներում Հայաստանը նեկայացնող մասնակիցները մշտապես վերադառնում են  բարձր  հորիզոնականներ զբաղեցրած: