Յոթանասունվեց տարեկան հասակում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Այս մասին գրում է lenta.ru-ն,
Rolling Stone ամսագիրը Ֆրանկլինին ճանաչել է պատմության մեջ մեծագույն երգչուհի: Օգոստոսի 13-ին կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը հայտնել էր, որ երգչուհին մահամերձ է:
Վերջին մի քանի տարվա ընթացքում պայքարել է առողջական լուրջ խնդիրների դեմ: Նախորդ տարի նա չեղարկել էր մի շարք համերգներ, քանի որ բժիշկները երգչուհուն արգելել էին բեմ բարձրանալ:Նրա խոսքով՝ 76-ամյա «սոուլի թագուհին» լուրջ հիվանդությամբ էր տառապում:
2010 թվականին Ֆրանկլինի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Երգչուհու վերջին ելույթը տեղի է ունեցել 2017 թվականին:
Նա արժանացել է 20 «Գրեմմի»՝ այդ թվում նաև 3 հատուկ մրցանակի: