ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է 486.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 512.94 դրամ (նվազել է 2.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 602.11 դրամ (նվազել է 2.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.38 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 286.05 դրամ, ոսկի՝ 19,647.74 դրամ, պլատին՝ 16,101.88 դրամ։
Մարտի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կատարվել:










