Մեկնարկել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար-2017» մրցանակաբաշխությունը


Մեկնարկել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար-2017» մրցանակաբաշխությունը
Մարտ 1 15:03 2017

Մեկնարկել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար-2017» մրցանակաբաշխությունը:

ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության եւ նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման եւ սատարման նպատակով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հայտարարում է մրցույթ հետեւյալ անվանակարգերում`

1. «Լավագույն կին գործատու»,

2. «Լավագույն կին նորարար»,

3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»,

4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»,

5. «Լավագույն սկսնակ կին գործարար»,

6. «Լավագույն կին գործարար արտահանող»:

Մրցույթի սկզբունքներն են՝

• յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,

• յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար,

• հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հրամանով:

Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը` ի դեմս «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի:

Մրցույթի մասին հայտարարությունը եւ յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձեւերը կարող եք ներբեռնել այստեղից: Լրացված հայտաձեւերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչեւ մարտի 6-ը, ժամը 12-ը:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ (ք. Երեւան, Կոմիտասի 49/3, 7-րդ հարկ, 705 սենյակ) կամ մարզային մասնաճյուղեր (հասցեները` www.smednc.am կայքում) կամ զանգահարել (+374 10) 23 71 02 (106), (+374 98) 25 50 12 հեռախոսահամարներով: