«ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով ինձ այսօր վստահվեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնը: Վստահեցնում եմ, որ ականջալուր եմ լինելու կինոյի ոլորտում գոյություն ունեցող բոլոր խնդիրներին և մտահոգություններին:
Անաչառ խորհրդատվություն եմ ներկայացնելու, ելնելով ոչ միայն իմ մասնագիտական կարծիքից, այլև կինոհանրույթի շահերը համակողմանիորեն ընգրկող մոտեցումից: Ուստի, հարգելի գործընկերներ, կինոսերներ շատ գործ ունենք միասին անելու: Շնորհակալ եմ վստահության համար»,-ֆեյսբուքյաան իր էջում գրել է հայտնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: