ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց։
Այս մասին տեղեկանում ենք նրա թոռնուհու` Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Պապիկ ջան, հուսով եմ շուտ կապաքինվես ու հիվանդանոցում երկար չես մնա… ու ամեն ինչ լավ կլինի… առողջություն քեզ, քեզ շատ-շատ-շատ ենք սիրում»,– գրել է աղջիկը` պապիկի հետ համատեղ լուսանկարի տակ։