Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի, «Կարեն Դեմիրճյան» և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները մայիսի 18-ին և 19-ին Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային եվրոպական գիշեր» ծրագրի շրջանակում հանդես կգան մի շարք միջոցառումներով: Այս օրերին, ավանդույթի համաձայն, թանգարանների մուտքը կլինի անվճար:
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով այս տարի միջոցառումները կանցկացվեն «Գերհաղորդակցվող թանգարաններ, նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո:
Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանային եվրոպական գիշեր» ծրագրի շրջանակում համայնքային թանգարանները կգործեն հետևյալ ժամանակացույցով.
Երևան քաղաքի պատմության թանգարան
Մայիսի 18-ին թանգարանի դռները բաց կլինեն ժամը 10:00-18:00-ը:
Մայիսի 19-ին թանգարանն աշխատելու է ժամը 10:00-24:00-ը:
Ժամը 20:00-ին տեղի կունենա «Երևան 2800. Երևանը երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Մայիսի 18-ին թանգարանի դռները բաց կլինեն ժամը 10:30-18:00-ը:
Ժամը 10:30-18:00-ին՝ «Հնագիտական ժառանգությունը սերունդների համար. ճանաչել, արժևորել, պահպանել» խորագրով ցուցահանդեսի դիտում:
Ժամը 13:00-ին՝ «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդեսի բացում:
Ժամը 14:00-ին՝ «Էրեբունի միջնաբերդ՝ վերականգնված» խորագրով 3D ներկայացում:
Ժամը 15:00-ին՝ «ՀՈւՇԱՊԱՏՈւՄ. դրվագներ Էրեբունի-Երևան տոնակատարություններից» խորագրով ցուցահանդեսի բացում:
Մայիսի 19-ին թանգարանը կաշխատի մինչև ժամը 24:00-ը:
Ժամը 18:00-24:00-ն՝ մշտական և ժամանակավոր ցուցադրությունների դիտում:
Ժամը 18:00-ին՝ շրջայց թանգարանում «Պատանի հնագետների» ներկայացմամբ և «Էրեբունի միջնաբերդը՝ վերականգնված» խորագրով 3D ներկայացում:
Ժամը 19:00-ին՝ Պոեզիայի ժամ ՀՀ գրողների միության անդամների ներկայացմամբ:
Ժամը 20:00-ին՝ Ուրարտական խոհանոցի համտես Ս. Մամուլյանի ճաշացանկից:
Ժամը 21:00-ին՝ Ազգագրական երգերի ու պարերի ներկայացում:
Ժամը 22:00-ին՝ «Ֆրանսիայի մշակութային ժառանգությունը» ֆիլմի դիտում:
Ժամը 22:00-24:00-ը՝ Գիշերային զբոսանք «Էրեբունի» ամրոցում:
Ժամանակակից արվեստի թանգարան
Մայիսի 18-ին ժամը 11:00-18:00-ը և մայիսի 19-ին ժամը 18:00-24:00-ը՝ Այվազ Ավոյանի անհատական ցուցահանդես և հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի հետ համատեղ իլյուստրացիա՝ «4 աթոռ» խորագրով:
«Կարեն Դեմիրճյան» թանգարան
Մայիսի 18-ին ժամը 10:00-18:00-ն և մայիսի 19-ին ժամը 18:00-24:00-ն՝ «Մուրճի և զնդանի արանքում» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյա տարելիցին:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Մայիսի 18-ին ժամը 15:00-ին՝ Սամուէլ Պօղոսեանի «Պօղոս Նուբար Փաշա. Ազգային գործիչը» գրքի քննարկում:
Մայիսի 19-ին ժամը 18:00-ին՝ «Ֆրիտյոֆ Նանսենը և Հայաստանը» փաստավավերագրական ֆիլմի դիտում: