Ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
BFMTV-ի փոխանցմամբ՝ Ազնավուրն ընկել եւ կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի վերջին էլ Շառլ Ազնավուրը վատ ինքնազգացողության պատճառով չեղարկել էր ելույթները Ռուսաստանում: Նա Փարիզ էր վերադարձել՝ կազդուրվելու: