Ռուսաստանի ժողովրդական արտիստ եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը բուժումը շարունակելու համար տեղափոխվել է մասնագիտացված կլինիկա, հայտնում է Рен ТВ-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արտիստի ինքնազգացողությունը բարելավվել է: Բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում:
Նշվում է, որ Ջիգարխանյանի հիմնական բուժումը կընթանա նյրադաբանական, այլ ոչ թե սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
«Բժիշկները հոսպիտալացնելու խորհուրդ են տվել: Առաջին հետազոտություններով ոչ մի կրիտիկական շեղում չի հայտնաբերվել, սակայն որոշակի խնդիրներ կան… Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա թատրոն վերադառնալ»,- նշել է արտիստի ընկեր Արթուր Սողոմոնյանը: