Այսօր՝ ապրիլի 2-ին, ՌԴ Սոչի քաղաքի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է vesti-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Պյատիգորսկայա փողոցում գտնվող 5 հարկանի շենքում: Կրակը տարածվել է 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների՝ բոլոր բնակիչները տարհանվել են շենքից: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:










