Սրբուհի Սարգսյանի գեղեցիկ կատարումը՝ «Ուկրաինայի Ձայնը» նախագծում․ նա հաջորդ փուլում է (տեսանյութ)


Սրբուհի Սարգսյանի գեղեցիկ կատարումը՝ «Ուկրաինայի Ձայնը» նախագծում․ նա հաջորդ փուլում է (տեսանյութ)
Ապրիլ 2 10:35 2018

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը շարունակում է նվաճել ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագիծը։ Երեկ նոկաուտների փուլում Սրբուհին փայլուն է ելույթ ունեցել՝ կատարելով Dziwny jest ten swiat երգն ու անցել հաջորդ փուլ՝ նվաճելով ժյուրիի անդամների համակրանքը։

Սրբուհու մարզիչը՝ Պոտապը, հաղթող է ճանաչել Սրբուհուն՝ հայտնելով, որ  այն բանից հետո, երբ Սրբուհին կատարել է ուկրաիներեն, լեհերեն երգեր, ինքը մտադիր է նրա հետ պատրաստել հայերեն երգ։