Սենսացիոն մանրամասներ Կեմերովոյի հրդեհից. ով և ինչ է նետել մանկական խաղահրապարակ


Սենսացիոն մանրամասներ Կեմերովոյի հրդեհից. ով և ինչ է նետել մանկական խաղահրապարակ
Մարտ 29 21:00 2018

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ուշագրավ կադրեր են երևում  ՌԴ Կեմերովոյի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհին նախորդող մի քանի րոպեներից: Այսպես, տեսանյութը մեկնաբանող անձն էլ պատմում է, թե ինչպես է սպիտակ գրությամբ սև հագած մի երիտասարդ, ում ձեռքին ուսապարկ կա, մտնում երեխաների համար նախատեսված խաղահրապարակ և ինչ-որ բան նետում այնտեղ: Դրանից հետո երիտասարդը կողքերը նայելով դուրս է գալիս, իսկ մի քանի րոպե անց բռնկվում է հրդեհը, որն էլ մեծ արագությամբ տարածվում է:

Հիշեցնենք, որ նախօրեին առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներից մեկը քննիչներին պատմել էր, որ հրդեհին նախորդել է ուժեղ թրխկոց: Հայտնի էր դարձել նաև, որ մեկ այլ անվտանգության աշխատակից էլ, ստանալով հրդեհի բռնկման մասին հաղորդագրություն, անջատել է հրդեհային ազդանշանի համակարգը: Արդեն այսօր Կեմերովոյի բնակիչները պահանջում են մարզպետի հրաժարականը և պահանջում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում:

Ի դեպ, սոցցանցերի ռուսական տիրույթում օգտատերերը տեղի ունեցածը նաև ահաբեկչություն են համարում: Այս վարկածը, սակայն, որպես հրդեհի պատճառ չի դիտարկվում ամեն դեպքում այս պահի դրությամբ: 

Թարմացված.

Այս տեսանյութի տարածվելուց հետո մեկ այլ տեսագրություն է հայտնվում համացանցում, որում այդ երիտասարդին՝ Ստասին, ծանոթ մարդն այլ կերպ է մեկնաբանում : Այսպես, ըստ  նրա՝ տղան ոչ թե ինչ-որ բան է նետում կամ տալիս, այլ պարզապես ողջունում է ընկերոջը: Այնուհետև ցուցադրվում են կադրեր, որոնցում երևում է, որ հրդեհն սկսվում է մեկ այլ կողմից: