Մարտի 29-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է տարվա առաջին եռամսյակում ոստիկանության մարմինների իրականացրած գործունեությանն ու արձանագրված արդյունքներին:
Վերլուծելով ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները և խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրելով առկա որոշ թերացումների վրա` ոստիկանության պետը հանձնարարել է գործուն միջոցներ ձեռնարկել հանցավորության դեմ պայքարում հատկապես կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման ոլորտում ու հետևողականորեն կատարելագործել հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքի որակը:
Խորհրդակցության ավարտին ծառայությունների ու ստորաբաժանումների պատասխանատուներին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:










