Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ նախօրեին Կեմերովո մարզում «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 53-ի։
12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 16 մարդ անհետ կորած է համարվում։ Հրդեհի ժամանակ փլուզվել են ներսում գործող 2 կինոսրահներ։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, ինչպես նաև փլատակների մաքրումը։ Հրդեհի փաստով հարուցված քրեական գործով ձերբակալվել Է 4 մարդ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը և այն հարկաբաժնի վարձակալը, որտեղ տեղի Է ունեցել բռնկումը: Զոհերի ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում։