Փրկարարները Դեբետ գետից կնոջ դի են դուրս բերել. հայտնաբերվել է երկտող


Փրկարարները Դեբետ գետից կնոջ դի են դուրս բերել. հայտնաբերվել է երկտող
Մարտ 19 13:16 2018

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում:

Ժամը 09:10-ի սահմաններում մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքով հոսող Դեբետ գետում՝ Քարե կամրջի տակ, կնոջ դի կա եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, գրում է Armtimes.com-ը:

Դեպքի վայր ժամանած Թումանյանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները քաղաքացիների օգնությամբ գետից դուրս են բերել Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակչուհի, 70-ամյա Մարգարիտա Գ.-ի դին: Ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրված է եղել. «Էլ չեմ դիմանում, ձեզ էլ սպանեցի: Կարողա մի 10 տարվա կյանք ունենամ, էդքան էլ պետք է տանջվեմ՝ մեռնելով ապրեմ: Խնդրում եմ Մարգարիտային ինձ ցույց չտաք: Գնում եմ խեղդվեմ, որ չապրեմ էս ցավերով»: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում