Միկրոավտոբուսի վարորդը դանակահարել է 44-ամյա տղամարդուն


Միկրոավտոբուսի վարորդը դանակահարել է 44-ամյա տղամարդուն
Մարտ 19 12:34 2018

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Դավթաշենում. միկրոավտոբուսը կանգառից դուրս կայանելու շուրջ առաջացած վիճաբանությունն ավարտվել դանակահարությամբ։

Մարտի 18-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւանի մի բնակիչ՝ ծնված 1974թ.:

Պարզվել է, որ տղամարդը դանակահարվել է Դավիթաշենում՝ թիվ 35 երթուղու միկրովատոբուսի վարորդի հետ վիճաբանության ժամանակ։ Իսկ վեճի պատճառը եղել է կանգառից դուրս ավտոբուսի կայանումը։ Արդյունքում՝ վարորդը խոհանոցային դանակով հարվածել է տղամարդու հետույքի հատվածին։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, վարորդն ինքնակամ ներկայացել է։

Աղբյուր` Փաստինֆո