«Ամազոն» կորպորացիան կես միլիարդ դոլարից ավելի գումար է հատկացնելու «Մատանիների տիրակալը» սերիալի երկու եթերաշրջանների ծախսերը հոգալու համար: Ֆանտաստիկ սագայի էկրանավորման իրավունքի համար կորպորացիան արդեն հասցրել է 250 միլիոն դոլար վճարել:
Ըստ հաշվարկների՝ նույնքան գումար էլ հարկավոր է լինելու սերիալի պրոդյուսինգի և մարկետինգի համար: «Ամազոնը» «Մատանիների տիրակալը» սերիալի արտադրությամբ զբաղվում է անցած աշնանից:










