Տանը հրդեհ է բռնկվել. 65-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է


Տանը հրդեհ է բռնկվել. 65-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Մարտ 15 05:15 2018

Մարտի 14-ին` ժամը 09:39-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ (երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են) և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների Նալբանդյան փողոցի տներից մեկում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1953թ. ծնված Ռ.Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել տնից և այրվածքներով հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների» հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:14-ին, մարվել՝ 11:55-ին:

Այրվել են տան և ձեղնահարկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և գույքը՝ ամբողջությամբ: