Հրդեհ Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում


 Հրդեհ Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում
Մարտ 14 12:35 2018

Մարտի 14-ին, ժամը 07:39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում գտնվող կիսակառույց շինությանը կից տնակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Ավետիսյան փողոցի թիվ 62 հասցեում այրվում է վագոն-տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:05-ին, մարվել՝ 08:17-ին:

Ամբողջությամբ այրվել է տնակը (մոտ 18 քմ):