Արտակարգ դեպք Ոսկու շուկայի մոտ. կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվել


Արտակարգ դեպք Ոսկու շուկայի մոտ. կայանված Volkswagen-ում հրդեհ է բռնկվել
Մարտ 14 12:26 2018

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:35-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի մոտ կայանված ավտոմեքենայում:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ այրվում է Volkswagen մակնիշի 22 SO 652 համարանիշի ավտոմեքենայի ընթացային մասը: Հրշեջները քաղաքացիների հետ միասին մարել են հրդեհը: