Հրդեհ Նորագավիթում


Հրդեհ Նորագավիթում
Մարտ 13 11:54 2018

Մարտի 12-ին, ժամը 17:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում գտնվող մեկ հարկանի տան տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:01-ին, մարվել՝ 18:12-ին:

Ավտոտնակի տանիքում այրվել են 2 հակ անասնակեր և 2 հատ գերան: