Լոռիում 43-ամյա քաղաքացին 10 մետր բարձրությունից ընկել է ձորը


Լոռիում 43-ամյա քաղաքացին 10 մետր բարձրությունից ընկել է ձորը
Մարտ 12 10:19 2018

Մարտի 11-ին, ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի սկզբնամասում քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը (մոտ 50մ). անհրաժեշտ է փրկակարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարաները Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 10-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորակից (մոտ 10մ) դուրս են բերել 1975 թ. ծնված Տ. Պ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: