Նախօրեին Վանաձորում ինքնասպանության դեպք է գրանցվել: Ինքնասպանություն գործած անձը թոշակառու է, գրում է Tert.am-ը
Tert.am-ի տեղեկություններով Վանաձորի Խնձորուտ փողոցի տներից մեկի բնակիչն իր տան կից կառույցում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ինքնասպանություն գործած անձի՝ 1942 թվականի մարտի 10-ին ծնված Կ. Հարությունյանի դին հայտնաբերել է կինը՝ Ս. Հարությունյանը:
Թե որն է ինքնասպանության պատճառը, հայտնի չէ: Տան անդամները դիմել են իրավապահներին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










