Իջևանում 44-ամյա Թուրքիայի քաղաքացին ցիտրուսային մրգերով բարձված բեռնատարով բախվել է բաժանարար բետոնին


Իջևանում 44-ամյա Թուրքիայի քաղաքացին ցիտրուսային մրգերով բարձված բեռնատարով բախվել է բաժանարար բետոնին
Մարտ 10 10:28 2018

Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էրբաշ Հասանը իր վարած DAF մակնիշի KA 053 RO համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի շուկայի գլխավոր ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե հատվածին՝ մասամբ բարձրանալով բետոնե սյան վրա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ցիտրուսային մրգերով։