Արամ MP3-ը կնկարահանվի նոր ֆիլմում


Արամ MP3-ը կնկարահանվի նոր ֆիլմում
Մարտ 9 16:52 2018

Դերասան, երգիչ Արամ MP3-ը շուտով կնկարահանվի նոր ֆիլմում: Այս մասին նա ասաց armtimes.com-ի հետ զրույցում: Կատակերգություն է, ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է: Այլ մանրամասներ Արամը չի հայտնում, որովհետեւ չի համաձայնեցրել ստեղծագործական անձնակազմի հետ: Ներկայացնում է միայն աշխատանքների մոտավոր ժամկետները:

«Ֆիլմի առաջարկ կա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի կողմից: Նկարահանվելու է հունիս ամսին: Պրեմիերան, երեւի թե, կլինի եկող տարի գարնանը: Տղաներն ԱՄՆ-ից գալու են ապրիլի կեսին, եւ սկսենք նախապատրաստական աշխատանքները» ,- ասաց նա:

Արամ MP3-ը պատրաստվում է նաեւ մայիսին Ռուսաստանում կայանալիք համերգային շրջագայություններին: Ընթացքի մեջ են նոր երգի աշխատանքները. երաժշտությունն արդեն կա: Այս շրջանում, սակայն, հիմնականում կենտրոնացած է Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի վրա: Օրերս «Հայկյան 2017» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդումը պարգեւատրվել է հատուկ մրցանակով, ինչն անձնակազմին մղում է ավելի մեծ եռանդով կատարել գործը:

«Մրցանակը շատ պարտավորեցնող է եւ ոգեւորիչ բոլորիս համար: Շատ ուրախ ենք, հաճելի է, որ դիտում են: Նախագահն ինքն էլ ասաց, որ դիտում է: Բնականաբար դա պարտավորեցնող է: Հանգստանալու ժամանակ չունենք, պետք է առավելագույնն անենք, որ ամեն ինչ լավ լինի»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում