Երեկ՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ազատ Մելքոնյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 DՏ 558 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ վարորդի համաքաղաքացի, 61-ամյա Սուսաննա Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորն ամուսիններ են։










