Տղամարդը փորձել է նետվել Հաղթանակ կամրջից


Տղամարդը փորձել է նետվել Հաղթանակ կամրջից
Մարտ 6 10:00 2018

Երեւանի Հաղթանակ կամրջից մարտի 5-ին քաղաքացին փորձել է նետվել: ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 20:37-ին ահազանգ ԱԻՆ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1988 թ. ծնված Գ. Տ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Քաղաքացի Գ. Տ.-ին տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, այնուհետև հետազոտման նպատակով վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: