25-ամյա աղջիկը մկնդեղ է խմել՝ ինքնասպանություն գործելու նպատակով


25-ամյա աղջիկը մկնդեղ է խմել՝ ինքնասպանություն գործելու նպատակով
Մարտ 5 12:32 2018

Մասիսում նախօրեին գրանցվել է հերթական ինքնասպանության փորձը, երիտասարդ աղջիկը մկնդեղ է խմել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 25-ամյա աղջիկը տանն ընտանիքի անդամների հետ վիճաբանությունից հետո ապակու կտորով նախ վնասել է ձեռքը, ապա մկնդեղ է խմել՝ ինքնասպանություն գործելու նպատակով:

Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:

 

Աղբյուր` Փաստինֆո