Ռուսաստանում դանակով հարձակվել են դպրոցի վրա․ 8 երեխա վիրավորվել է (տեսանյութ)


Ռուսաստանում դանակով հարձակվել են դպրոցի վրա․ 8 երեխա վիրավորվել է (տեսանյութ)
Հունվար 15 11:21 2018

ՌԴ Պերմ քաղաքում երկու դիմակավորված տղամարդ հարձակվել են տեղի դպրոցներից մեկի վրա, ինչի արդյունքում 8 աշակերտ ու մեկ ուսուցչուհի տարբեր վնասվածքներ են ստացել, հայտնում էРИА Новости-ն։ Վիրավորներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց վիրահատում են։

Դեպքը տեղի է ունեցել 127 դպրոցում՝ այսօր, տեղի ժամանակով 10:19։

Հանցագործներին ձերբակալել են, առայժմ հայտնի չէ, թե ինչու են նրանք հարձակում գործել դպրոցի վրա, դրդապատճառները ճշտվում են։